ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ցուցադրվում է Մայր Տաճարում

Աստվածամուխ Սուրբ Գեղարդը ցուցադրվում է Մայր Տաճարում
08.07.2018 | 00:08

Համացանցում լայն քննարկված Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Վեհափառ Հայրապետի օրհնությամբ տեղափոխվեց Մայր Տաճարի խորանի առջև: Մինչ երեկոյան ժամերգության ավարտը քաղաքացիները և հանրապետության հյուրերը կարող են այցելել Մայր Տաճար՝ երկրպագության և սրբազան մասունքի զորեղ ուժին հաղորդակցվելու համար:

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ